-
21.02.2017|
12:29
Իտալական հանրահայտ «Միլան» ֆուտբոլային ակումբի ներկա տերերը մտադիր են ամառային արդեն այս տրանսֆերային պատուհանում էապես ուժեղացնել թիմի կազմը:
-
21.02.2017|
12:27
Չեմպիոնների լիգայի մեկ ութերորդի առաջին խաղում «Պարի Սեն Ժերմենից» կրած պարտությունից հետո ամպերը չարագուժորեն ծանրացել են «Բարսելոնի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի գլխին, ով իր գլխավորած թիմի հետ առայժմ քիչ բանով է ուրախացնում նաև ներքին առաջնության խաղերում:
-
21.02.2017|
12:26
«Պարի Սեն Ժերմենի» հետ Չեմպիոնների լիգայի մեկ ութերորդի արտագնա անհաջող խաղից հետո «Բարսելոնը» մոտ էր միավոր կորցնելուն և լա լիգայի հետնապահներից մեկի՝ «Լեգանեսի» հետ դիմակայությունում, եթե հանդիպման առաջին գոլի հեղինակ Մեսին չխփեր և երկրորդը, որը ծնվեց 90-րդ րոպեին տասնմեկմետրանոցն իրացնելու արդյունքում:
-
17.02.2017|
09:59
Չեմպիոնների լիգայի մեկ ութերորդ եզրափակչի առաջին հանդիպումներն անվիճելիորեն գերազանցեցին ֆուտբոլի սիրահարի սպասումները: Չորս խաղում տասնհինգ գոլը թիվ է, այն էլ՝ լուրջ թիվ: Ի վերջո, այդքանը խփվել է այնպիսի թիմերի հանդիպումներում, որոնք ոչ «Ճ» կարգի են, ոչ էլ այդ լիգան են ներկայացնում:
-
15.02.2017|
16:56
Չեմպիոների լիգայի մեկ ութերորդի առաջին հանդիպման շրջանակներում «Պարի Սեն Ժերմենը» սեփական հարկի տակ ջախջախիչ պարտության մատնեց «Բարսելոնին»՝ չորս անգամ պարտադրելով խաղը վերսկսել դաշտի կենտրոնից: Կատալոնցիները ոչինչ չեն կարողացել հակադրել տանտերին ՝ խոշոր հարցականի տակ թողնելով մեկ քառորդ դուրս գալու ակնկալիքները:
-
15.02.2017|
16:38
Սպորտի մասսայականացման, պրոֆեսիոնալ սպորտի զարգացման, ինչպես նաև առողջ ապրելակերպի քարոզչության և տարածման նպատակով սպորտի ոլորտում 2017 թվականին մասնավոր միջոցներով կկառուցվեն և կհիմնանորոգվեն մարզադահլիճներ, լողավազաններ, մարզադպրոցներ։ Այդ մասին հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը:
-
14.02.2017|
10:23
Օրերս ծանրամարտի Հայաստանի պատանեկան հավաքականի մարզչական կազմը համալրվել է նոր անդամով: Այդ անձը հայկական ծանրամարտում մեծ ներդրում ունեցած Գևորգ Դավթյանն է, ով պեկինյան օլիմպիական խաղերի երրորդ մրցանակակիր է, 2007-ի աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, 2007-ի մարզական Հայաստանի լավագույն մարզիկ:
-
14.02.2017|
10:20
Բացառությամբ «Բավարիայի» ու «Լայպցիգի», եվրագոտում գտնվող թիմերն այնպիսի խտությամբ են հաջորդում իրար, որ ցանկացած մեկի վրիպումը հիմնովին կարող էր խմբագրել եղած դասավորությունը:
-
13.02.2017|
15:36
Վաղը մեկնարկում են Չեմպիոների լիգայի փլեյ օֆի խաղերը: Երեքշաբթի կմրցեն «Բենֆիկա»-Դորտմունդի «Բորուսիա», «Պարի Սեն Ժերմեն»-«Բարսելոն», հաջորդ օրը՝ «Բավարիա»-«Արսենալ», Մադրիդի «Ռեալ»-«Նապոլի» զույգերը:
-
13.02.2017|
15:35
Բուլղարիայում (Սոֆիա) ավարտված գեղասահքի միջազգային մրցաշարում մեդալային ելույթ է ունեցել մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը: